‘Արման Մելիքյան. Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են’

1130

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբը հայտարարություն է տարածել: Այն ներկայանցում ենք ստորև.

Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն, ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը \”ընտրությունների\” արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը` քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը:

Անհրաժեշտ ենք համարում նաև հատուկ անդրադառնալ դիտորդական առաքելությունների կողմից այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելու հեռանկարին: Այն, որ ՀՀ իշխանությունները ծանակում են սեփական քաղաքացիներին \”ընտրություն\” կոչելով այս գործընթացը, թերևս բնական է այս որակն ունեցող իշխանական համակարգի համար, սակայն եթե միջազգային դիտորդները ևս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության և մեր երկրում ժողովրդավարական արժեքներին դեմ կատարվող ոտնձգություն:

Յուրաքանչյուրն այսօր պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար:

Նախորդ հոդվածը‘Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք 8/27-ում’
Հաջորդ հոդվածը‘Ընտրությունն ավարտված է, ընտրական տեղամասերը փակվեցին’