Արման Մուսինյան. Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է

1409

Նոյեմբերի 3-ին «Սպուտնիկ Արմենիա» կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: … Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել:

Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ

Նախորդ հոդվածըFIDE Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները 9-րդ տուրում
Հաջորդ հոդվածը«Ռեալը» միավորներ կորցրեց․ «Ժիրոնան»՝ միանձնյա առաջատար