FIDE Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները 9-րդ տուրում

290

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Grand Swiss մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ռումինացի Ռիչարդ Ռապորտին։ Մանուել Պետրոսյանը հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ջեֆրի Սյոնին:

Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Շանթ Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը պարտություն կրեցին։

9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 5.5-ական միավոր և գտնվում են համապատասխանաբար 17-րդ և 20-րդ տեղերում: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։

6 առաջատարներն (Անդրեյ Եսիպենկո, Հիկարու Նակամուրա, Գուջրատի Վիդիտ, Ֆաբիանո Կարուանա, Բոգդան-Դանիել Դեակ, Փարհամ Մաղսուդլու) ունեն 6,5-ական միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն դարձել է «Ոսկե գնդակի» գործընկերը
Հաջորդ հոդվածըԱրման Մուսինյան. Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է