‘Արման Նավասարդյան. Պետք է պատրաստ լինել հայերին մասսայաբար հանելու Սիրիայից’

1390

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում, նախ, սիրիահայերը պետք է բանակցությունների մեջ մտնեն ու կոնտակտներ հաստատեն դերակատար ուժերի հետ, երկրորդ՝ պետք է պատրաստ լինել հայերին մասսայաբար հանելու Սիրիայից, եթե խոսքը մարդու ֆիզիկական ապահովության մասին է: Ըստ նրա՝ առաջինի դեպքում կոնֆլիկտի ֆիգուրանտները գոնե կհասկանան, որ հայկական համայնքի հետևում կանգնած է պետական ուժ: «Ես կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հայերին Սիրիայից մասսայաբար հանելու, թեկուզ Անտարկտիդա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով՝ եթե Ասադին փոխարինեն ծայրահեղ իսլամիստները, դա հայերի համար կլինի «Բարդուղիմեոսյան գիշեր»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին, ապա Նավասարդյանը նշեց, որ երկուսի համար էլ Սիրիան շատ կարևոր խնդիր է:

«Ամերիկյան կողմը, ընդհանրապես՝ արևմտյան բլոկը համառ կերպով հանդես է գալիս այն բանի օգտին, որ զենք տրվի ընդդիմությանը, որ Ասադը վերջնական պարտություն կրի, հեռանա»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը Սիրիայում քիմիական զենք չի հայտնաբերել, իսկ այս ամենն ամերիկյան դիվանագիտական խաղ է՝ կանխարգելելու համար ամերիկյան կողմի միջամտությունը ռազմական գործողություններում:

Ըստ Նավասարդյանի՝ սիրիական հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալ հարցերով է պայմանավորված. Ռուսաստանը շատ մեծ գումարներ է ստանում Սիրիա զենք մատակարարելու արդյունքում, և սուննիզմի խնդիրը. Պուտինը դաժան ձևով խեղդեց այդ շարժումը Չեչնիայում, սակայն վախենում է, որ չի հաջողվի դա անել Սիրիայում:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունները վերջացան. Գազը թանկանում է՝ բնակչության համար մոտ 64%-ով’
Հաջորդ հոդվածը‘Երևանի ավագանու «Բարև, Երեւանի» վերջնական կազմը’