‘«Արմավիա»-ի չվերթների սպասարկումը վերականգնվեց’

835

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը որոշել է ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժնից, թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չի կատարել վճարում և չի նվազեցրել կուտակած պարտքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշել է ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը:

Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի առաջին նիստը սեպտեմբերի 28-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է’