‘Արմավիրի քաղաքապետին և ևս երկու վիրավորների ուղղաթիռով կտեղափոխեն Երևան’

1212

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից վիրավորված երեք քաղաքացիներն ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում:

«Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել է, նախնական տեղեկություններով՝ մեքենայում գտնվող 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվում են Երևան»,- տեղեկացրին նախարարությունից: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գալիս է կամ-կամի ժամանակը’