‘Արմեն Երիցյանը «Տուռբոյի» մասին. «Ներեցիր, ինքը ավելի ծանր հանցագործություն է կատարելու» ‘

1807

Երես առած պաշտոնյաների ու նրանց երես առած բալիկների «ականջները կտրելու» նախաձեռնությունը ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանինն էր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են դա անելու ilur.am-ի լրագրողի վրա հարձակված ավագանու անդամ, ՀՀԿ-ական Աշոտ Պապայանի՝ Տուռբոյի, և մյուս հանրապետականների դեպքում, որոնք ըստ ՀԱԿ համակիրի, Աջափնյակում ծեծել են իրեն:

«Կատարել է հանցագործություն, ուրեմն մենք՝ բոլորս, պարտավոր ենք հասնել նրան, որ բոլորը քրեական պատասխանատվության ենթարկվեն…Ներեցիր, ինքը ավելի ծանր հանցագործություն է կատարելու»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Երիցյանը: Մեր հարցին՝ հեշտ կլինի՞ պայքարել իրենց երես առած կոալիցիոն գործընկերների դեմ, ասաց. «Չէի ցանկանա առանձնացնել Հանրապետական կամ մյուս կուսակցությունը, կապ չունի, որ կուսակցությունից ես, պետք է պատժել, որ մյուսների համար դաս լինի: Եթե կատարում է հանցագործություն ու քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ինքն ավելի է լկտիանում»: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն մարդկանցով է զբաղվում, ժամանակն է, որ մարդիկ էլ ՀՀԿ-ով զբաղվեն. Մամուլ’