‘Արմեն Մարտիրոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն’

1195

Ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում են «Ժառանգության» կուսակցության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, ինչի հետևանքով Արմեն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց:

Հավելենք նաև, որ այսօր՝ ժամը 11.00- ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց «Ժառանգությունը» բողոքի ակցիա է անցկացնելու:

Նախորդ հոդվածը‘«Ի սկբանե էր բանն». Տարոն Մարգարյանը հանդիպել է օտարերկրյա գրողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը մեկնարկեց պարտությամբ’