‘«Ի սկբանե էր բանն». Տարոն Մարգարյանը հանդիպել է օտարերկրյա գրողների հետ’

1247

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից  օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն էր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` օտարերկրյա գրողների պատվիրակության անդամները նշել են, որ միջազգային փառատոնի անցկացումն ու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները մշակութային երկխոսություն ծավալելու լավ առիթ էին:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 22-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն’