‘Արմեն Մարտիրոսյան. Միայն իշխանափոխությունը կարող է երկիրը դուրս բերել ներկա իրավիճակից’

1569

Քառյակի 12 կետերի վերաբերյալ մեր հայտարարության մեջ մենք արդեն նշել ենք, որ իշխանությունները ամբողջությամբ սնանկ են եւ այդ հարցը այլեւս կարիք չկա քննարկելու: Այս իշխանությունները ոչինչ չունեն անելու, որովհետեւ ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ ներքին քաղաքական խնդիրներում որեւէ քայլ չկարողացան անել: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այսօր հարթակում կանգնած բոլոր քաղաքական ուժերը եւ՛ իրենց խորհուրդներով, եւ՛ աջակցությամբ ցույց են տվել այն քայլերը, որոնք երկիրը դուրս կբերեին ստեղծված իրավիճակից: «Ուրեմն մենք ունենք բոլոր բարոյական, քաղաքական եւ իրավական հիմքերը, որպեսզի այս ռեժիմին հեռացնենք իշխանությունից: Երեք քաղաքական ուժերը, ունենալով տարբեր գաղափարական մոտեցումներ, միավորվել են մեկ հարցում՝ այն է՝ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ միայն իշխանափոխությամբ ուղեկցվող փոփոխությունները կարող են երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական գործիչներին, ովքեր դեմ են այս համակարգին, միավորվել Ազատության հրապարակում եւ այս իշխանություններին օր առաջ հեռացնել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Տարբեր քաղաքական ուժերը հասկացել են, որ միասին կարող են անօրինակությունների դեմ պայքարել’
Հաջորդ հոդվածը‘The guardian-ի անդրադարձը՝ Եռյակի հանրահավաքին’