‘Արմեն Մարտիրոսյան. Սպասենք հետագա զարգացումներին ‘

896

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև հայտարարությունը կոնկրետ Խաչատուր Քոքոբելյանի մասով է: iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությամբ «Ազատ դեմոկրատների»և «Ժառանգության» համագործակցությունն ավարտվեց:

«Սպասենք հետագա զարգացումներին», — խորհուրդ տվեց Մարտիրոսյանը:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից, որը, նախ, ծանոթացավ թեմային, այնուհետև ասաց, որ զբաղված է և չի կարող պատասխանել: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներից որևէ մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հեռախոսն անջատված է, կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ու կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տարածած հայտարարության մեջ Քոքոբելյանին մեղադրում է ստախոսության մեջ ու նշում, որ Քոքեբելյանի սատարումը որևէ հարցում ցանկալի չէ:

Նախորդ հոդվածը‘Տնից վտարված ՀՀ քաղաքացուն Թուրքիայում ապաստան եւ բնակարան տալիս են, Հայաստանում՝ ոչ ‘
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային անկարգություններ Եգիպտոսում ‘