‘Արմեն Ռուստամյան. Գազի թանկացումը գոյություն ունեցող 60-ից 70 % աղքատությունը կդարձնի կատարյալ(տեսանյութ)’

1321

Գազի թանկացման դեմ կառավարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակցիների թվում էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ զրույցում պարզաբանեց.

 «Ես վստահ էի, որ այս բողոքի ակցիաները գնալով ավելի լայն թափ են ստանալու, որովհետև այն, ինչ պլանավորվում է իրականացնել, աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում։ Մանավանդ՝ եթե նկատի ունենանք աղքատության, գործազրկության այն մակարդակը, որն այսօր արդեն մխիթարիչ չէ: Աննախադեպ, թռիչքային ձևով գների բարձրացումը շղթայական ռեակցիայով կազդի մնացած բոլոր ապրանքատեսակների և ծառայությունների վրա: Մեր կարծիքով՝ գազի թանկացումն արդեն իսկ գոյություն ունեցող 60-ից 70 տոկոս աղքատությունը կդարձնի կատարյալ: Կմնան 3-ից 5 տոկոս գերհարուստներ, իսկ ժողովրդի մեծամասնությունը կհայտնվի թշվառ վիճակում»։

Ռուստամյանը նկատեց, որ մինչև հիմա մեզ համոզում էին, որ Հայաստանը Ռուստաստանի ռազմավարական դաշնակից է, բայց հրապարակված այս թվերով Ռուսաստանը առևտուր է անում եվրոպական երկրների հետ:  Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ կառավարության ապաշնորհությունն իր գագաթնակետին կհասնի, եթե թույլ տա այսպիսի թռիչքային գնաճ:

տեսանյութը՝ Lurer.com-ի

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն արձագանքել է ՄիՊ-ի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» արագացրել է Նեյմարին թիմ բերելու գործընթացը’