‘«Բարսելոնան» արագացրել է Նեյմարին թիմ բերելու գործընթացը’

816

«Բարսելոնան» ավելի է ակտիվացրել բանակցությունները բրազիլական «Սանթոսի» հետ` վերջինիս հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ:

Դա կապված է նրա հետ, որ «Ռեալը» նույնպես բանակցություններ է սկսել Նեյմարի տեղափոխության շուրջ եւ պատրաստ է նրա համար վճարել 100 միլիոն եվրո:

«Բարսելոնայի» ղեկավարներից Ռաուլ Սանլյեխին արդեն Բրազիլիա է մեկնել, որպեսզի մոտակա օրերին գործարքի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերի:

Նշենք, որ նախորդ ուրբաթ «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը բանակցությունների հերթական փուլն է անցկացրել «Սանթոսի» նախագահ Օդիլյո Ռոդրիգեսի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը «Բարսելոնայի» հետ արդեն կնքել է նախնական պայմանագիր: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Գազի թանկացումը գոյություն ունեցող 60-ից 70 % աղքատությունը կդարձնի կատարյալ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ապահով» Հայաստանի ճիրաններում…’