‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմադիր քաղաքապետը Հայաստանում ամեն ինչ կկարողանա փոխել’

981

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընտրապայքարը բավական թեժ է համարում:

Այսօր մամուլի ասուլիսում ՀՅԴ թեկնածուն նկատեց, որ քաղաքական բոլոր ազդեցիկ ուժերը մասնակցում են այս պայքարին, և բոլորն էլ գիտակցում են, որ քաղաքապետարանով կարող են կոտրել քաղաքական մենաշնորհը: «Մենք վստահ ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել նախագահական ընտրություններին, կիրականացնենք քաղաքապետի ընտրություններում»,- ասաց նա և հավելեց:- «Դառնամ քաղաքապետ` կհրաժարվեմ իմ մանդատից, մեր նպատակն է երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այդպիսով կհաջողվի կոտրել քաղաքական մենաշնորհը և համագործակցելով աշխատել: «Ընդդիմադիր քաղաքապետը Հայաստանում ամեն ինչ կկարողանա փոխել: Եթե Երևանում կարողանանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, Հայաստանում էլ կկարողանանք վերադարձնել հայաստանցուն»,- Ռուստամյանի խոսքերն է մեջբերում panarmenian.net-ը:

ՀՅԴ թեկնածուն ընդգծեց, որ այս ընթացքում իշխանությունը առաջ է տարել այն թեզը, թե այս ընտրությունները կենցաղայի բնույթ են կրում. «Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այս ընտրությունների քաղաքական բնույթը նսեմացվի, քանի որ դա իշխանություններին ձեռնտու չէ»:

Արմեն Ռուստամյանի խոսքով` իշխանություններն այս ընտրությունների ընթացքում էլ կիրառում են խաղից դուրս կանոններ. «Բանը բանից անցել է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դանակն արդեն ոսկորին է հասել»:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ընտրախախտումներն ապացուցում են, որ իշխանությունը ձայն չունի Երևանում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը’