‘Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպանների հետ ‘

2915

Հայաստանի դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Ըստ Սարգսյանի մամուլի ծառայության, նա մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը:

Արմեն Սարգսյանը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:

Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Արմեն Սարգսյանի դերն այդ գործում:

Նախորդ հոդվածը‘Իրանը մուսուլմաններին կոչ է անում միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ’