‘Իրանը մուսուլմաններին կոչ է անում միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի’

2831

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մուսուլմանական բոլոր երկրներին կոչ է արել միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այդ մասին ապրիլի 26-ին նա հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերում, փոխանցում է Reuters-ը:

«Իրանցի ժողովուրդը հաջողությամբ դիմադրում է իրեն ստորացնելու՝ Միացյալ Նահանգների և այլ պարծենկոտ պետությունների փորձերին»,- ասել է այաթոլլան:

Այս հայտարարությունը Իրանի իշխանությունների արձագանքն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն արտահայտությանը, թե Մերձավոր Արևելքը «մի շաբաթ էլ չի դիմանա առանց Վաշինգտոնի օգնության»: «Նման խոսքերը վիրավորական են մուսուլմանների համար»,- հավելել է Խամենեին:

Ապրիլի 25-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին կոչ է արել հեռանալ տարածաշրջանից, հաղորդել է Mehr հեռուստաալիքը: «Կորե՛ք այստեղից: Առանց ձեզ՝ այստեղ ավելի անվտանգ կլինի»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց, նա կոմայի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպանների հետ ‘