‘ Արմեն ֆոն Գևորգյան. ՀԱԿ համագումարում եւս մեկ կարեւոր իրադարձություն արձանագրվեց. ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն հաշտվեցին ‘

2294

Արմեն ֆոն Գևորգյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Որ Հայ ազգային կոնգրեսի համագումարն ինքին պատմական իրադարձություն էր՝ անվիճելի է։ Բայց համագումարում ևս մեկ կարևորագույն պատմական փաստ արձանագրվեց, որն, իհարկե, տեղ գտավ բոլոր լրատվամիջոցներում, սակայն կարծես դրա շուրջ գրեթե չխոսվեց. Հայոց Համազգային շարժումը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որ երբեմնի «ոխերիմ» թշնամիներ էին համարվում, հաշտվեցին… Այս փաստն այսպես եմ գնահատում. երկրին սպառնացող վտանգն էր, որ ստիպեց երկու հասուն քաղաքական ուժերին հաշտվել և Բարգավաճ Հայաստանի հետ մեկտեղ փորձել համախմբվել՝ ավազակապետության ձեռքից փրկելու մեր նորանկախ պետությունը… Թե որքանո՞վ են հասուն և որքանո՞վ են կարողանում մյուս ուժերը ճշգրիտ գնահատել իրավիճակը, ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները»:

 

Նախորդ հոդվածը‘Մայրության համար ամենաբարենպաստ երկիրը Ֆինլանդիան է’
Հաջորդ հոդվածը‘Մեսին հավասարվեց Մարադոնային’