‘Մայրության համար ամենաբարենպաստ երկիրը Ֆինլանդիան է’

1061

Միջազգային «Save the children» («Փրկենք երեխաներին») կազմակերպության հաշվետվության համաձայն՝ մայրության համար բարենպաստ երկրների ցուցակում Ֆինլանդիան զբաղեցնում է առաջին տեղը: Հետազոտության ընթացքում փորձագետները գնահատել են առողջապահության, կրթության համակարգերը, մայրերի տնտեսական վիճակը, ինչպես նաև՝ մայրերի ու մանուկների մահացության մակարդակը:

Ցուցակի վերջին սյունակն զբաղեցնում է Կոնգոյի Դեմոկարտական Հանրապետությունը, որտեղ հղիության և ծննդաբերության ընթացքում կանանց մահացության հավանականությունը  մեկը երեսունի հարաբերակցությամբ է: Հազար նորածիններից 167-ը, այսինքն՝ յուրաքանչյուր վեցերորդ երեխան, մահանում է մինչև հինգ տարեկան հասակը: Սոմալիում, Սիեռա-Լեոնեում, Մալիում և ՀԱՀ-ում իրավիճակը շատ քիչ է տարբերվում: ԱՄՆ-ը ցուցակում գրավում է 30-րդ տեղը՝ իր ցուցանիշներով զիջելով Կանադային, Էստոնիային, Բելառուսին և Հունաստանին: Ռուսաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդը, տեղեկացնում է euronews.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր Նորքում տեղամասից դուրս նշումներով ընտրացուցակներ էին շրջանառվում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Արմեն ֆոն Գևորգյան. ՀԱԿ համագումարում եւս մեկ կարեւոր իրադարձություն արձանագրվեց. ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն հաշտվեցին ‘