‘Արյան հաճախակի փոխներարկումների պատճառով փոխվել է հյուսիսկորեական նախկին բռնապետի արյան կարգը’

946

Հյուսիսային Կորեայի «հավերժ նախագահ» Կիմ Իր Սենը իր կյանքը երկարաձգելու նպատակով, 78 տարեկանից սկսած՝ բժիշկներից պահանջել է իրեն ներարկել երիտասարդ տղամարդկանց արյուն: Ներարկումներն այնքան հաճախակի և մեծ ծավալների  են եղել, որ բռնապետի արյան կարգը AB (VI)-ից դարձել է B (III), ինչի հետևանքով փոխվել է բռնապետի բնավորությունը: Այդ մասին իր գրքում գրել է նախկին բռնապետի բժիշկ Կիմ Սո Ենը, որին 1992թ. հաջողվել է փախչել Հարավային Կորեա:

Նախկին բռնապետի բժիշկը նաև նշել է, որ բռնապետի կյանքը երկարացնելու միջոցներից մեկն էլ համարվել են շփումներն ու դրական էմոցիաները, ուստի Կիմ Իր Սենին զվարճացնելու նպատակով բռնապետի մոտ են հրավիրել կատակերգակ դերասանների և 5-6 տարեկան երեխաների, և ում հաջողվել է օրական գոնե 5 անգամ զվարճացնել բռնապետին, նա արժանացել է ԿԺԴՀ-ի վաստակավոր արտիստի կոչման: Այդ ժամանակներից հիմնված դերասանների խումբը մինչ օրս էլ զվարճացնում է հյուսիսկորեական քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին:

Կիմ Իր Սենին այդպես էլ չի հաջողվել գտնել անմահության բանալին, քանի որ ոչ միայն չի հետևել իր առողջությանը, այլև չարաշահել է վատ սովորությունները, բացի այդ՝ դեղորայքի և արյան փոխներարկումների չարաշահումները կողմնակի հետևանքներ են ունեցել: 1980թվականից դիկտատորի առողջական վիճակն սկսել է վատանալ, նա տառապել է գլխուղեղի անոթների աթերոսկլերոզով, որը,հավանաբար, պայմանավորված է եղել սթրեսներով:

1994թ. 82 տարեկան հասակում նախկին բռնապետը մահացել է սրտի կաթվածից:

Կիմ Սո Ենը, այնուամենայնիվ, նշում է, որ ճիշտ կենսակերպի պարագայում հնարավոր է ապրել 120 տարի, սակայն ճիշտ չէ հույս դնել երկարակեցության վրա, այլ պետք է վայելել կյանքի ամեն մի պահը:

 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին Հայաստանի միանալուն աջակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի’