‘ՄՄ-ին Հայաստանի միանալուն աջակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ‘

712

Մաքսային Միությանը Հայաստանի միանալուն աջակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, ՄՄ անդամ երկրների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին նոյեմբերի 21-ին կառավարոթյան նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, աշխատանքային խումբը ձևավորվել է 2 օր առաջ, որի առաջին նիստը նախատեսված է դեկտեմբերի 5-ին: Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված` ներկայացնել աշխատանքների ողջ ծավալը, որը Հայաստանը ՄՄ-ին միանալու համար պետք է կատարի յուրաքանչյուր ոլորտում, ինչպես նաև նախապատրաստել «աշխատանքային քարտեզը»` դեկտեմբերին հավանություն տալու համար, նշել է Սարգսյանը: Նա նշել է նաև, որ օրերս Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վարչապետների հետ, որոնք խոստացել են օժանդակել ՄՄ-ին Հայաստանի միանալու հարցում:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ձերբակալել են իրանական հետախուզության գործակալի’
Հաջորդ հոդվածը‘Արյան հաճախակի փոխներարկումների պատճառով փոխվել է հյուսիսկորեական նախկին բռնապետի արյան կարգը’