‘Արշակ Բանուչյան. Իշխանությունները այնքան ինքնավստահ էին, որ իրականության զգացումը կորցրել էին ‘

1609

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն iLur.am-ի հետ զրույցում գնահատելով ներքաղաքական վերջին զարգացումները, նշեց, թե էական զարգացումներ այդպես էլ չեղան:

«Չնայած քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններին Ազատության հրապարակում: Ներքաղաքական կյանքում գնահատականի արժանի որևէ իրադարձություն հիմա տեղի չի ունենում: Բացառությամբ միայն Ազատության հրապարակում Արա Նեդոլյանի քաղաքացիական ֆորումի վերակենդանացման փորձերի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ յուրովի նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իշխանությունների գործելաոճը` հաշվի առնելով նախագահական ընտրությունները, դրան հետեւած իրադարձությունները, Բանուչյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ ճիշտ է գործող նախագահը, երբ խոսում է «բախտը բերելուց»: Այս անգամ էլ իշխանությունների բախտը բերեց: Չնայած այնքան ինքնավստահ էին, որ իրականության զգացումը կորցրել էին: Շատ հստակ ձևակերպում էր «բախտի հետևից վազել»ը: Սա է իշխանությունների գործելաոճը: Սխալ են անում` «պլաստացին», բախտները բերեց: Ասում են՝ «գող սիրտը դող»: Օրը լուսացնելով ապրում են»:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Հադրութ’
Հաջորդ հոդվածը‘Երեք երկրներում Հայաստանի դեսպանություններ կբացվեն’