‘Բակո Սահակյանն այցելել է Հադրութ’

890

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին, հայտնում է ԼՂՀ մամլո ծառայությունը:

Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռեւս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘«Առաջիկայում ցանկալի կլիներ, որ ժողովրդի կամքն էլ արտահայտվեր նամակագրության մեջ»’
Հաջորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Իշխանությունները այնքան ինքնավստահ էին, որ իրականության զգացումը կորցրել էին ‘