‘Արշավինը արժանի չէ նույնիսկ զուգարան մաքրելուն. The Guardian’

857

Արշավինը արժանի չէ նույնիսկ զուգարան մաքրելուն. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Ջեյմի Ջեքսոնը մեկնաբանել է  Paddy Power բուքմեյքերական ընկերության ակցիան, որն իիր գովազդային վահանակում «Արսենալի» ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին խորհուրդ էր տվել զուգարանները մաքրել:

«Առաջին հերքին, պետք չէ այդքան լուրջ ընդունել բուքմեյքերական գրասենյակի պաստառները: Այդպիսին է անգլիական հումորը: Երկրորդ, ես խորհուրդ կտայի Արշավինին գնահատել պաստառի իմաստը, եւ` օրինակ, զուտ հումորի համար հավաքարարի շորեր հագնել:

Անդրեյը նման խիստ աշխատանքի արժանի չէ, բայց նա հաստատ արժանի չէ նաեւ խաղալ «Արսենալի» կազմում:

Ես Արշավինին չեզոք եմ վերաբերվում: Ֆուտոլիստը երբեք իրեն ատելու առիթ չի տվել, բայց նրանով հիանալու առիթ էլ չկա: Երկու տարի առաջ Անդրեյը վատ չէր խաղում, բայց թե հետո ինչ եղավ նրա հետ, անհասկանալի է: Մի բան ակնհայտ է. Փոքրիկ ռուսաստանցին «Արսենալում» անելիք այլեւս չունի»,- նշել է Ջեքսոնը:

Նախորդ հոդվածը‘Սերժի շրջապա՞տն է ստիպում Րաֆֆիի հետ հանդիպման մասին սուտ բաներ տարածել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին. Ընտրությունները կեղծել եք անձամբ Դուք’