‘Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա հաղթող’

64677

Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա հաղթող է դարձել։ Նախօրեին կայացած վերջին 3 տուրում նա առավելության է հասել ռուսաստանցի Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղել Նակամուրայի հետ։

Արդյունքում՝ 12 միավորով նա դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։

Աշխարհի 13-րդ չեմպիոն, լեգենդար Կասպարովը,որը երկարատեւ դադարից հետո վերադարձել է, պարտվեց վերջին 3 տուրերից 2-ում ՝ ավարտելով մրցաշարը 8-10-րդ տեղերում։

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արաբկիրում’
Հաջորդ հոդվածը‘Կիեւը պահանջում է վերադարձնել Այվազովսկու ու Շիշկինի կտավները’