‘Կիեւը պահանջում է վերադարձնել Այվազովսկու ու Շիշկինի կտավները’

2507

Ըստ Интерфакс-ի՝ Ինտերպոլը որոնում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային հիմնադրամի 52 նկարների, որոնք 2014-ի մարտին տրվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանին։

«Ուկրաինայի թանգարանային հիմնադրամի XVIII-XIX դարերի նկարիչների 52 ստեղծագործություն ապօրինաբար տարվել է Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարան, հայտարարվել է պետական եւ միջպետական որոնում Ինտերպոլի միջոցով։ Համաշխարհային նշանակության նմուշներ կան այնտեղ՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր», Իվան Շիշկինի «Ճանապարհ անտառում», Իսահակ Լեւիտանի «Ճահիճ» եւ այլն», — տեղեկացնում է «Ղրիմի ինքնավար հանրապետության դատախազության» Կիեւում գործող մամուլի ծառայությունը։

2014 թվականի մարտի 20-ի հաշվարկով՝ այդ կտավների մոտավոր արժեքը կազմել է 1 միլիոն 324 հազար դոլար։

 

Նախորդ հոդվածը‘Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության փոփոխություններ՝ Գայի պողոտա-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում’