‘Արոնյանը կրկին հաղթեց եւ անցավ հաջորդ փուլ’

1024

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի երկրորդ համար Լեւոն Արոնյանը հաղթահարեց առաջին փուլի արգելքը։ 1/64 եզրափակիչում Լեւոն Արոնյանը 2։0 հաշվով պարտության մատնեց Միխայիլ Մարկովին (Ղրղզըստան, 128)։ Երկրորդ դասական պարտիայում սեւ խաղաքարերով Արոնյանը հաղթեց 30 քայլում։

Մեր մյուս գրոսմայստերներից Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց վյետնամցի Նգոկ Նգոյենի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը` նորվեգացի Յան Համերի հետ:

Նախորդ հոդվածը‘Գերեվարված հայ զինծառայողը հարցազրույց է տվել, ինչպես 2010թ․ «ինքնասպանություն գործած» հայ հովիվը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես Թուրքիայում ձերբակալեցին ՀՀ քաղաքացիներին եւ ինչպես հետո ներողություն խնդրեցին ‘