Արոնյանը հաղթեց Աբդուսատորովին եւ դարձավ բրոնզե մեդալակիր

497

Գերմանիայում անցկացված Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. Challenge մրցաշարում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) բրոնզե մեդալի համար պայքարում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը։ Նորվեգացի գրոսմայստերը 1,5:05 հաշվով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար էր։ Հաղթողը ստացավ 60 հազար, երկրորդ տեղը գրավածը՝ 40 հազար, երրորդ տեղ գրավածը՝  30 հազար դոլար։

Նախորդ հոդվածըԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակիչում է, Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածըԱրսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն