Արոնյանը հաղթեց Իվանչուկին, դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կխաղա Կարլսենի հետ

359

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար (ԱՄՆ) Լեւոն Արոնյանը դուրս եկավ Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նախնական փուլի վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը հաղթեց հնդիկ Պրագնանադհային, ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ 21 միավորով (հաղթանակի համար տրվում էր 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) գրավեց 8-րդ տեղը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Լեւոն Արոնյանը կմրցի նախնական փուլում առաջին տեղը գրաված աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Նախորդ հոդվածըԿանավարոն գլխավորեց իտալական թիմը
Հաջորդ հոդվածըՂազախստան․ Թեկնածուների առաջադրումը կսկսվի սեպտեմբերի 23-ին