‘«Արսենալը» հաղթեց «Քրիսթալ Փելեսին» (տեսանյութ)’

1070

Լրացուցիչ ժամանակում Աարոն Ռեմսիի խփած գոլը «զինագործներին» հաղթանակ բերեց նոր առաջնության դեբյուտային խաղում:

Արսեն Վենգերը նույնպես իր անկեղծ զարմանքն արտահայտեց «Քրիստալ Փելեսից» մարզչի՝  Տոնի Պյուլիսի հեռանալու հետ կապված: Այստեղ նա համակարծիք էր մյուսների հետ և մտածում էր, որ առանց Պյուլիսի  ավելի հեշտ կլինի այս թիմի հարցերը լուծել:

Սակայն ակումբը «արծիվների» հետ էր: Կիտ Միլենը, ով  կրկին կատարում է մարզչի պարտականությունները, դեռևս անցյալ տարի լոնդոնցիների պաշտպանությունը կարգի բերեց:Իհարկե, երկու оրը դեռ բավարար չէ իրավիճակը հարթելու համար: «Արծիվները» իրենց ուժերն ամրապնդեցին փորձառու Բրեդ Խանգելանդով և սկսեցին խանգարել «Արսենալին» խաղալ:Խաղային ռիթմը արագացնել «զինագործներին» չհաջողվեց, և շուտով պարզվեց, որ ստանդարտները վտանգավոր են ոչ միայն դաշտի տերերի համար:Նրանք էլ առաջինը տուժեցին՝  35-րդ րոպեին հյուրից առաջ անցնելով: Ջեյսոն Պանչեոնը անկյունայինից հարված կատարեց դեպի մոտակա դարպասաձողը, Խանգելանը թռիչքով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

 

«Արսենալը» նույնպես գոլ խփեց ստանդարտ դիրքից: Ալեքսիս Սանչեսը տուգանայինից հմտորեն գնդակն ուղարկեց ազատ գոտի, Խամգելանդը հետ մնաց, իսկ Կոսելնինճարպկորեն դուրս եկավ նրա մեջքի հետևից և գլխի հարվածով գոլ խփեց:

Երկրորդ խաղակեսում շատ քիչ բան փոխվեց: «Արսենալի» խաղացողների գործողությունները չեզոքացվում էին հակառակորդի համակարգված խաղի շնորհիվ: Հյուրեը հոգնեցին: Սկոթ Դանին վնասվածք ստացավ, իսկ միշտ ակտիվ Պանչեոնը՝ երկրորդ դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից, թեև արդեն մնացել էր ընդամենը ավելացված 5 րոպեն:

Ստանդարտը կրկին իր գործն արեց, և «Արսենալը» կամային հաղթանակ տարավ:  Սա այնքան էլ անսովոր իրադարձություն չէ Արսեն Վենգերի թիմի համար:Ավելի հաճախ, ինչպես և այս անգամ հերոս դարձավ Աարոն Ռեմսին, որը  հայտնվեցճիշտ ժամանակին ճիշտ տեղում, որպեսզի ուղարկի գնդակը դատարկ դարպասը:

«Արսենալը» բավական դժվար հաղթանակ տարավ, իսկ «Քրիսթալ Փելեսի» երկրպագուները, որոնք հենց խաղի ընթացքում խնդրում էին Պյուլիսին վերադառնալ, մի փոքր հույս ստացան, որ նոր մարզչի դեպքում կպահպանվեն հին ավանդույթները:


«Արսենալ»-«Քրիստալ Փելես»՝ 2:1
Գոլեր. Կոսելնի՝ 45+1, Ռեմսի՝ 90+1, Խանգելանդ՝ 35

«Արսենալ». Շչենսի,Գիբզ (Մոնրեալ, 53), Կոսելնի, Չեմբերս, Դեբյուշի,ՈւիլշերքսլեյդՉենբռլեն, 69), Արտետա, Ռեմսի,Կասորլա.Սանչես, Սանոգո, (Ժիրու, 62):

«ՔրիստալՓելես». Սպերիոնի, Կելի, Դանն (Դիլեյնի, 75),Խանգելանդ,Ուորդ, Պանչեոն,Յեդինակ, Լեդլի,Բոլասի (О`Կիֆի, 90), Շամախ, Քեմբել (Գեյլ, 85):

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց «Սոունսի»-ին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Հաղթելու համար պետք է մարզվել. Մխիթարյանը և ընկերները փորձում են հարվածել հորիզոնական դարպասաձողին (տեսանյութ)’