‘«Արսենալը» հերթական անգամ խուճապի մեջ է’

1227

Լոնդոնյան թիմի ղեկավարները դեռևս անցած մրցաշրջանի ընթացքում հայտարարեցին և վստահեցրեցին, որ ամռանը նրանք անհրաժեշտ ձեռքբերումներ կկատարեն թիմը հզորացնելու նպատակով: Բայց ինչպես յուրաքանչյուր միջմրցաշրջան, «Արսենալն» այս ամռանն ևս ավելի շատ խաղացողներ վաճառել, է քան գնել:

Իգուաինը նախընտրեց հեղինակազրկված Իտալիայի «Սերիա Ա-ն», Լուիս Գուստավոն մնաց «Բունդեսլիգայում» տեղափոխվելով միջակ`«Վոլֆսբուրգ», իսկ Ռունիի, Ֆելաինիի կամ Սուարեսի հարցում լոնդոնցիները երբեք էլ ֆավորիտ չեն համարվել: Տեսնենք, թե ինչ այլնտրանքային ձեռքբերումներ կարող է կատարել Արսեն Վենգերը, որի անհրաժեշոտությունը բոլորն են զգում, հատկապես «Պրեմիեր լիգայի» մեկնարկային տուրից հետո:

Հարձակվողներ

Գրանդ ակումբի կարգավիճակին վերադառնալու ցանկությունը Վենգերի մոտ շատ մեծ է: Եվ հենց այդ պատճառով մոտակա 10 օրերին ֆրանսիացի մասնագետը ամեն դեպքում կփորձի ձեռք բերել Ռունիին կամ Լուիս Սուարեսին, որոնք ամեն կերպ ցանկանում են լքել իրենց ներկայիս թիմերը: Իսկ այլնտրանքնե՞րը ովքեր են: Էդին Ձեկոն կամ Միչուն: Բոսնիացին Յովետիչի և Նեգրեդոյի «Սիթի» տեղափոխությունից հետո անհանգիստ է հիմնական կազմում իր տեղի համար, և Վենգերը կարող է նրան համոզել տեղափոխվել Լոնդոն, այստեղ գլխավոր խնդիրը խաղացողի բարձր տրանսֆերային արժեքն է` 25-ից 35 մլն €: Իսկ վերջին տարբերակի անունն է Միչու: Իսպանացին փայլուն մրցաշրջան անցկացրեց «Սուանսիում» և այժմ պատրաստ է ավելի հզոր ակումբում ելույթ ունենալ: Նրա տրանսֆերային արժեքը նույնպես բարձր է` 30 մլն  €: Չի բացառվում նաև անակնկալ Սամուել Էտո’օի տեսքով, կամերունցին հեռանում է «Անժիից» եւ նրան հնարավոր է ստանալ՝ ոչ մի € չծախսելով:

Կիսապաշտպան

Ընդհանուր առմամբ, Վենգերը կարիք ուներ և հենակետային և կառուցող կիսապաշտպանի, բայց սեղմ ժամկետները ստիպում են ընտրել երկուսից մեկը: Անհասկանալի է, թե ինչու Լուիս Գուստավոն տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», երբ առջևում աշխարհի առաջնությունն է, բայց ինչևէ: Խոսվում էր նաև Գուրկուֆի մասին, բայց ֆրանսիացին երեկ հանդիպում անցկացրեց ՉԼ որակավորման խաղում և այլևս չի կարողանա խաղալ ՉԼ-ում, նույնը վերաբերվում է նաև ՊՍՎ-ի առաջատարներ Զակարիա Բակկալիին և Ջորջինյո Վեյնալդումին: Մնում է Ֆելայնիի տարբերակը, բայց Մոյեսը ամեն ինչ կանի, որպեսզի նորից դառնա բելգիացու մարզիչը: Այլ տարբերակ կարելի է փնտրել օրինակ Իսպանիայում կամ Իտալիայում:  

Պաշտպան և դարպասապահ

Պաշտպանությունում «Մալագայի» եզրային Խեսուս Գամեսից հետո որևէ նոր անուն բրիտանական լրատվամիջոցներում չի լսվում: Իսկ ինչ վերաբերվում է դարպասապահին, ապա այստեղ լոնդոնցիները դեռևս ցանկանում են հասկանալ՝ արդյոք կա կոնֆլիկտ Կասիլյասի և Անչելոտիի միջև, և, եթե հաստատվի այդ տեղեկատվությունը, Վենգերը կարող է վերջին 10 ամյակում ամենաաստղային ձեռքբերումը կատարել, որից հետո հնարավոր է՝ կփոխվի նաև այլ աստղերի վերաբերմունքը դեպի լոնդոնյան ակումբը:

Հ.Գ. Այս բոլոր տրանսֆերները հնարավոր են միայն այն դեպքում եթե «Արսենալին» հաջողվի որակավորվել ՉԼ: «Կանոնրիրներին» այսօր Ստամբուլում ծանրագույն հանդիպում է սպասվում «Ֆեներբախչեի» դեմ, որի երկրպագուները երեկ գիշեր ամեն ինչ արեցին որպեսզի Վենգերի սաները չկարողանան հանգիստ քնել:

Նախորդ հոդվածը‘Իտալացի ուսուցիչն ապատեղեկություններ է հաղորդում համաշխարհային ԶԼՄ-ներին’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՀ ոստիկանությունը միջազգային պոռնոցանց է վնասազերծել ‘