«Արսենալը» պարտվեց, «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

200

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով եւ 81 միավորով գրավեց երկրորդ տեղը։

«Արսենալի» պարտության շնորհիվ չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ պաշտպանեց «Մանչեսթեր Սիթին», որը 35 խաղից հետո ունի 85 միավոր։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ տարին անընդմեջ դարձավ չեմպիոն։ 

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի 9-ակի չեմպիոն (1937, 1968, 2012, 2014, 2018, 2019, 2021, 2022, 2023)

«Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդն է՝ 37 միավոր։

Մայիսի 21-ին «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Չելսիին»։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» — «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Տայվո Ավոնիյի, 19

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ իրավիճակ
Հաջորդ հոդվածը«Չելսին» 80 միլիոն եվրո է առաջարկել Վլահովիչի տրանսֆերի համար