‘Արսենալի ֆուտբոլիստի ամառանոցում դի է հայտնաբերվել’

1230

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիի Եգիպտոսում գտնվող ամառանոցում դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի հայրը։ 

Հաղորդվում է, որ դեքպի վայր են ժամանել ոստիկանները։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում տեղի ունեցածի մանրամասները ճշտելու համար։  

Մոհամեդ Էլնենին նախորդ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ 

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ 

Նախորդ հոդվածը‘Խաչանովը 2018-ին բոլորից շատ է դոպինգ-թեստ հանձնել’
Հաջորդ հոդվածը‘Հայոց Ցեղասպանության հարցը ՄԱԿ ում. Աննա Նազլոյանի անդրադարձը Նյու Յորքից’