‘«Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս’

716

Լոնդոնյան «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի ավելի քան 6000 տոմս։ Ռիա նովոստին, հղում անելով Times-ին, գրում է, որ ակումբները չեն կարողացել իրացնել տրամադրված տոմսերից կեսից ավելին. «Արսենալը» վաճառել է շուրջ 3500 տոմս, «Չելսին»՝ 2000։ Պատճառը   ավիատոմսերի բարձր գինն է, խաղի մեկնարկի ուշ ժամը, Բաքվի  հյուրանոցները կտրուկ բարձրացրել են ծառայությունների գինը։

Եթե ակումբները չկարողանան իրացնել իրենց տոմսերն ու վերադարձնեն, դրանք կվաճառվեն տեղի երկրպագուների համար։ Ներկա պահին վաճառվել է խաղի ընդհանուր 23 հազար տոմս։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում  Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին Զելենսկուն խնդրել է իրեն վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ի նախագահը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել’