‘«Արսենալ» — «Էվերթոն»՝ 5:1. Մխիթարյանը 3 գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)’

1611

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Էվերթոնի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1: 

6-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 14-րդ րոպեին Լորան Կոսելնին խփեց «զինագործների» երկրորդ գոլը, իսկ 19-րդ րոպեին Աարոն Ռեմսին հաշիվը դարձրեց խոշոր: 

37-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ իր նորամուտն «Արսենալում» նշող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Փոխարինման մտած Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրճատեց հաշվի տարբերությունը` դարձնելով 4:1:

«Արսենալին» շատ ժամանակ չպահանջվեց 4 գնդակի առավելությունը վերականգնելու համար: 74-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցումների յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց` օգնելով Ռեմսիին այս խաղում խփել իր երրորդ գոլը: 

Արսեն Վենգերի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 45 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականով: «Էվերթոնը» 31 միավորով 10-րդ տեղում է

Գոլերը` Ռեմսի (6, 19, 74), Կոսելնի (14), Օբամեյանգ (37) — Կալվերտ-Լյուին (64)

 

Նախորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ» — «Հադերսֆիլդ»՝ 2:0. Սանչեսն առաջին գոլը խփեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լա Լիգա. «Լևանտե» — «Ռեալ»՝ 2:2. Զիդանի թիմը կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ)’