‘«Ման. Յունայթեդ» — «Հադերսֆիլդ»՝ 2:0. Սանչեսն առաջին գոլը խփեց (տեսանյութ)’

1453

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ։

«Ման. Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Հադերսֆիլդ»-ին և հաղթանակ տարավ: Մոուրինյոյի թիմը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլով աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը: Վերջինի համար սա առաջին գոլն էր «կարմիր սատանաներ»-ի կազմում: Չիլիացին վրիպեց 11-մետրանոց նշակետից, բայց վայրկյաններ անց ուղղեց իր սխալը:

Այս հաղթանակից հետո Մոուրինյոյի թիմը վաստակեց 56 միավոր և մի փոքր կրճատեց առաջատար «Ման. Սիթի»-ից ունեցած միավորների պակասորդը՝ հասցնելով այն 13-ի: Գվարդիոլայի թիմն այս տուրի իր խաղում ոչ-ոքի էր խաղացել և ունի 69 միավոր: «Հադերսֆիլդ»-ն, իր հերթին, պարտությունից հետո 24 միավորով վտանգավոր գոտում է (19-րդ տեղ):

«Ման. Յունայթեդ» — «Հադերսֆիլդ»՝ 2:0
1:0՝ Լուկակու (55′), 2:0` Սանչես (68′)


Նախորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ՋՐԻ ԿԵՐՊԸ (THE SHAPE OF WATER) ‘
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» — «Էվերթոն»՝ 5:1. Մխիթարյանը 3 գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)’