‘«Արսենալ»-ը ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողի տրանսֆերը’

1725

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել է «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է  Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  եթե լոնդոնյան ակումբին չհաջողվի համաձայնության գալ «Մոնակո»-ի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեի հետ, ապա «զինագործներ»-ը 40 մլն եվրո կաառաջարկեն «կարմիր սատանաներ»-ին, որպեսզի վերջինս զիջի Մարսիալի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը՝ նույն «Մոնակո»-ից:

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Մբապեի ընտանիքի անդամներին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’