‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

2520

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերերը կգնեն Պրիմերայում հանդես եկող կատալոնական ակումբը’