‘«Արսենալ»-ի երկրպագուները հիասթափված են, որ Քիմ Քարդաշյանը չպաշտպանեց Մխիթարյանի շահերը ‘

1116

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է Բաքվում: 

«Զինագործներ»-ի երկրպագուները թվիթերում արշավ են սկսել աշխարհահռչակ հեռուստաաստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանի դեմ, որ նա չի պաշտպանել իր հայրենակցի շահերը, ով անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված է բաց թողնել խաղը: 

Հնչել են տարբեր տեսակի մեկնաբանություններ, որոնցից են. 

«Նա հայ է, երբ դա նրան հարմար է, բայց լռում է, թե Մխիթարյանը ինչպես է խաղալու Եվրոպա լիգայի եզրափակչում: Դու խայտառակում ես քո ազգը»: 

Մեկ այլ օգտատեր գրում է. 

«Դուք գիտեի՞ք, որ Հայաստանից Ձեր եղբայր Հենրիխ Մխիթարյանը չի խաղալու Հայաստանի և Ադրբեջանի միջև սուր պատմության պատճառով: Եվ ամբողջ աշխարհը լռում է»: 

Երկրպագուներից մեկն էլ գրել է. 

«Բարև, Քիմ: Վստահ եմ, որ այս հաղորդագրությունը կհասնի Ձեզ: Ի՞նչ եք կարծում՝ դուք կկարողանայի՛ք աջակցել Հայաստանի հավաքականի ավագին: Նա ստիպված է չմասնակցել եզրափակաչին, քանի որ հայ է»: 

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը մայիսի 29-ին կայանալիք եզրափակչում կխաղա «Չելսի»-ի դեմ: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի հետ կապված՝ ԱՄՆ-ի վերջնագրի վերաբերյալ լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Նացիոնալիզմը Եվրոպայում. հայացք ԱՄՆ-ից’