‘Նացիոնալիզմը Եվրոպայում. հայացք ԱՄՆ-ից’

1210

Եվրոպան չպետք է վախենա նացիոնալիզմի աճից: Այդ մասին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Euronews -ին տված հարցազրույցում հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին:

«Կարծում եմ՝ վատ չէր լինի Եվրոպայում բանավեճ սկսել հետևյալ թեմայով՝ ինտերնացիոնալի՞զմ, թե՞ ԵՄ յուրաքանչյուր առանձին երկրի շահերի գերակայություն: Վերջինը, կարծում եմ, կոչվում է նացիոնալիզմ: Այդ հասկացությունը բացասական երանգ է ստացել նացիոնալիզմի հետ կապված մի քանի պատմական իրադարձությունների պատճառով: Բայց չէ՞ որ դա շատ բնական է՝ սիրել սեփական հայրենիքը: Ինչքա՞ն ինքնիշխանություն եք ուզում հանձնել, ինչքա՞նը պահել: Լինելով մի երկրից, որտեղ իշխանության լիազորությունները սահմանափակ են, որտեղ գոյություն ունեն դաշնային իշխանություններ և իշխանություններ նահանգներում, ինձ հարմար է, որ տեղերում ինքնիշխանության որոշակի մակարդակ է պահպանվում»,- հայտարարել է Ջուլիանին:

Եվրախորհրդի ընտրությունները կայանալու են մայսի 23-ից 26-ը:

 

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ի երկրպագուները հիասթափված են, որ Քիմ Քարդաշյանը չպաշտպանեց Մխիթարյանի շահերը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի. Mediamax’