‘«Արսենալ» — «Լիվերպուլ» ներկայացումն ավարտվեց 2:2. Տեսանյութ’

739

Այդ մենակ եվրոպացիները կարող էին այնպես անել, որ «Ռեալ» — «Բարսելոնա» սուպերկլասիկոյին զուգահեռ ընթանար «Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպումը: Որովհետեւ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի այս խաղը ոչնչով չզիջեց իսպանական կլասիկոյին, իսկ սյուժեի, ընթացքի եւ դրամատիզմի առումով գերազանցեց: Անկասկած, այս հանդիպումը առայժմ լավագույնն է 2013 թվականին` անգլիական առաջնությունում:

Խաղը շատ հաջող սկսվեց «Լիվերպուլի» համար, որը արդեն 5-րդ րոպեին «Արսենալի» պաշտպանների ապաշնորհ խաղի արդյունքում բացեց հաշիվը: 60-րդ րոպեին «Լիվերպուլը» լոնդոնցիների պաշտպանության էլ ավելի ապաշնորհ գործողությունների արդյունքում կրկնապատկեց հաշիվը: Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է:

Եվ այստեղ «Արսենալին» կերպարանափոխեցին: Լոնդոցիները խելահեղ տեմպ հաղորդեցին իրենց գրոհներին, որին «Լիվերպուլը» պարզապես ի զորու չէր դիմագրավել: Շատ արագ «Արսենալը» վերականգնեց հաշիվը, ունեցավ բազմաթիվ գոլային պահեր, բայց Ժիրուն, օրինակ, երեք մետրից չէր կարողանում գրավել դատարկ դարպասը: «Լիվերպուլն» էր կարող էր հաղթել, սակայն դրամատիկ այս խաղն ավարտվեց 2:2, եւ երկու թիմերն էլ կարող են ինչպես գոհ լինել հաշվից, այնպես էլ` դժգոհ:

«Արսենալը» 38 միավորով մնաց 6-րդ, «Լիվերպուլը» 35 միավորով` 7-րդ տեղում

«Արսենալ» — «Լիվերպուլ»` 2:2

Օլիվեյ Ժիրու, 65, Թեո Ուոլքոթ, 67 – Լուիս Սուարես, 5, Ջորդան Հենդերսոն, 60

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը սահմանադրական փոփոխություններ է նախապատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվեց Եվրոպական Միության նոր կենտրոնը’