‘«Արսենալ»- «Չելսի». Խաղից առաջ’

1358

Անգլիայի Պրեմիեր լիգա,  23-րդ տուր, «Էմիրեյթս», Լոնդոն, մեկնարկը՝ 21:30

Մրցավար՝ Էնթոնի Թեյլոր

Օգանկաններ՝ Գարի Բեսվիկ, Ադամ Նան

Չորրորդ պաշտոնյա՝ Կրեյգ Պոուսոնը

 

ԱՊԼ-ի Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի խաղային առաջին օրը կայանալու են ութ հանդիպում, դրանցից կարևորագույնն ու ինտրիգայինը «Արսենալ»- «Չելսի» դիմակայությունն է : 

«Արսենալի» համար այս տարին այնքան հաջող չի սկսվել: Վերջին խաղում պարտությունը «Վեստ Հեմից» նվազեցրեց թիմի հնարավորությունները առաջին քառյակում հայտնվելու համար: Անպարտելի խաղերի տպավորիչ շարքից հետո, այժմ կան բոլոր նշանները, որ մրցաշրջանն «Արսենալի» համար լինելու է անկայուն: Խաղադաշտում ամեն ինչ չէ, որ լավ է: Թիմի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստ Մեսուտ Օզիլը չի խաղում Ունայի Էմերիի օրոք: Եվս մեկ խնդիր կա թիմի տեխնիկական բաժնում, որտեղ խառնաշփոթ է Սվեն Միսլինտատի հեռանալուց հետո: Ի՞նչ է կատարվում «Էմիրեյթսում», երբ դեռ վերջերս ամեն ինչ շատ լավ էր ընթանում:  20 խաղ առանց պարտության, սակայն, նույնիսկ այդ ժամանակ մտահոգիչ պահեր եղան:  Այո, Ունաի Էմերիի օրոք ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Այս մարզչի խաղաոճի համար գնվել էին համապատասխան ֆուտբոլիստներ, սակայն նրանք արդեն հոգնած տեսք ունեն: Վերջին շրջանում Էմերին նվազեցրել է մարզումների ծանրաբեռնվածությունը և որոշ ֆուտբոլիստների հանգստյան օրեր է տրամադրել: Բայց, ամենամտահոգիչ հանգամանքը՝ ստեղծագործական խաղի պակասն է: Էմերին որոշել էր կրկին խաղադաշտ դուրս բերել Մեսուտ Օզիլին և Աարոն Ռեմզիին, որոնք «Արսենալի» ամենաստեղծագործող ֆուտբոլիստներն են:

Այն խաղը, որը հիմա ցուցադրում են այդ ֆուտբոլիստները, հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք Էմերիի որոշումը ճիշտ էր: Թիմը միայն երեք խաղում է կարողացել պահել սեփական դարպասն անառիկ: Ընթացիկ մրցաշրջանի համար սահմանված նպատակը պարզ է՝ զբաղեցնել տեղ առաջին քառյակում: Այս պահին խնդիրը լուծման փուլում է, բայց մտահոգություն կա, որ թիմը կրկին կարող է զրկվել Չեմպիոնների Լիգայի խաղարկության ուղեգրից:

Իսկ ինչի՞ են պատրաստ «կապույտները»: Հենց այստեղ էլ որ ուզում ենք ուշադրությունը հրավիրել այս թիմի արտագնա հանդիպումների վիճակագրության վրա: Վերջին 5 արտագնա հանդիպումներում «Չելսին» ընդամենը 1 պարտություն է ունեցել, Եվրալիգայի հանդիպման ժամանակ լարված ու համառ պայքարում զիջելով  «Տոտենհեմին», այն էլ՝ շնորհիվ Քեյնի հաձող իրականացված 11 մետրանոց հարվածի: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս ցուցակի վերջին 3 հանդիպումներից յուրաքանչյուրում «կապույտները» գոլ են բաց թողել, իսկ  Եվրոպայի լիգայի շրջանակում անցկացրած հունգարական ՄՕԼ թիմի հետ հանդիպման ժամանակ քիչ էր մնում պարտություն կրեին: Ուրեմն՝ ասվածից կարելի է ենթադրել, որ  «Չելսիի» պաշտպանությունը երբեմն ձախողվում է, նույնիսկ «Արսենալից» մի քանի անգամ թույլ հակառակորդ ունենալու դեպքում:

Կարծում ենք, որ «Արսենալը» պետք է հաղթի այս խաղում, հակառակ դեպքում թիմը կարող է լիովին կենտրոնանալ Եվրոպա Լիգայի խաղարկության վրա, քանի որ առաջին քառյակում ընդգրկվելը շատ դժվար է լինելու:

 

Նախորդ հոդվածը‘Պետի. «Արսենալում» ոչինչ չի փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը դժվարությամբ հերթական 3 միավորը վաստակեց (տեսանյութ)’