‘«Լիվերպուլ»-ը դժվարությամբ հերթական 3 միավորը վաստակեց (տեսանյութ)’

1223

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ:

Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները դժվարին խաղում կարողացան երեք միավոր վաստակել` հաղթելով 4:3 հաշվով:

Առաջին կեսում հյուրերը բացեցին հաշիվը Տաունսենդի գոլի շնորհիվ:

Պատասխան գնդակ խփեց Սալահը, իսկ մերսիսայդցիներին առաջ մղեց Ֆիրմինոն:

Հոջսոնի ֆուտբոլիստները չհանձնվեցին: 65-րդ րոպեին Տոմկինսը հաշիվը դարձրեց 2:2: Խաղավերջում կրկին գործի անցավ Մոհամեդ Սալահը: 75-րդ րոպեին, օգտվելով դարպասապահի սխալից, եգիպտացին դարձավ գոլի հեղինակ`3:2:

Խաղավերջում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ, 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Մանեն, իսկ մրցավարի ավելցարած 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մայերը:

Հավելենք, որ 89-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Ջեյմս Միլները:

Այս խաղից հետո «Լիվերպուլը» 60 միավորով կմնա առաջին տեղում: «Քրիսթալ Փելասը» 22 միավորով 14-րդն է:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»- «Չելսի». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Սեւիլիային» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)’