Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերով զբաղվում է Նոբել Առուստամյանը

373

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերով Լոնդոնի «Չելսի» զբաղվում է ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հաղորդում է championat.com-ը։

Այդ հարցում Նոբել Առուստամյանն ունի ռուսաստանցի ֆուտբոլիստի գործակալներ Պավել Անդրեեւի եւ Գենադի Գոլուբինի աջակցությունը։ Ամռանը անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններում գլխավոր դերակատարը եղել է Առուստամյանը։

Ամռանը կողմերը հասել էին համաձայնության, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը տեղի չէր ունեցել բանկային փոխանցման անհնարինության պատճառով։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի դեմ։ «Չելսին» պատրաստ էր Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի ֆավորիտները՝ Անդրես Ինիեստայի վարկածով
Հաջորդ հոդվածըՌուսաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Տաջիկստանի հետ