Ռուսաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Տաջիկստանի հետ

210

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Տաջիկստանի ազգային թիմի հետ, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Դուշանբեում։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ուզբեկստանի հավաքականի հետ։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարից եւ Ազգերի լիգայից։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերով զբաղվում է Նոբել Առուստամյանը
Հաջորդ հոդվածըATP-500. Մեդվեդեւն ու Դիմիտրովը կիսաեզրափակիչում են