Արսեն Զախարյան․ Սպասելի էր, որ անունս կհեռացնեն Goal.com-ի ցուցակից

452

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է արձագանքել Goal.com-ի վարկածով՝ աշխարհի 50 լավագույն երիտասարդ խաղացողների ցուցակից դուրս մնալուն։ Նա 11-րդ տեղում էր, սակայն վերանայված տարբերակում Զախարյանի անվան դիմաց գրվել էր «No player»։

«Ոչ մի կերպ էլ չեմ արձագանքել այդ դրվագին, քանի որ հասկանում եմ, թե հիմա ինչ իրավիճակ է։ Սպասելի էր, որ անունս կհեռացնեն այդ ցուցակից։ Այդ պատճառով էլ հանգիստ արձագանքեցի, նույնիսկ չտխրեցի»,- Արսեն Զախարյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Goal.com-ի պարզաբանման մեջ նշվել էր, որ Արսեն Զախարյանը չի կարող ընդգրկված լինել ցուցակում, քանի որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն բոլոր ռուսաստանյան հավաքականներին եւ ակումբներին հեռացրել են միջազգային մրցումներից։ Պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններն են։

Նախորդ հոդվածըՈւկրաինա․ Անցած օրվա գլխավոր իրադարձությունները
Հաջորդ հոդվածըԶելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում