Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում

318

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսաստանյան ներխուժման մեկնարկից հետո առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք կներկայացվի ելույթի ձայնագրությունը, թե՞ նա ելույթ կունենա ուղիղ եթերում տեսակապով։

Նախապես ծրագրված նստաշրջանի օրակարգում հիմնական հարցը կլինի իրավիճակը Բուչայում, որտեղ ռուսաստանյան զորքերի նահանջից հետո հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։

«Դա ռազմական հանցագործություն է, որը ողջ աշխարհը ճանաչում է որպես գենոցիդ»,- ասել է Զելենսկին, որը երկուշաբթի անձամբ է եղել Բուչայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյան․ Սպասելի էր, որ անունս կհեռացնեն Goal.com-ի ցուցակից
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը խնդրելու է ՄԱԿ-ին, որ ՌԴ–ին հեռացնի Մարդու իրավունքների խորհրդից