‘Արսեն Ջուլֆալակյանը` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան մրցաշարի հաղթող’

1015

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում:

Հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ գոտեմարտն Արսեն Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշիվներով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում Արսենի մրցակիցը եղել է Վրաստանի ներկայացուցիչ Մինդա Ծուլուկիձեն, ում հայ ըմբիշը հաղթել է 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին:

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Ազնիվ չէ ամեն ինչ բարդել Լուի վան Գալի վրա»’