Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է կարիերան եւ փարիզյան մրցաշարում ներկայացրել է Արգենտինան

212

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը։ Փարիզում տեղի ունեցած Grand Prix de France Henri Deglane 2024 մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է Արգենտինան եւ նվաճել է արծաթե մեդալ։

36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը կկարողանա 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե  կմասնակցի փետրվարի 28-ից մարտի 1-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվելի  Պանամերիկյան վարկանիշային մրցաշարին, հաղորդում է insidethegames.biz-ը։

Արսեն Ջուլֆալակյանը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թ․ հուլիսին։

Նախորդ հոդվածըՃապոնիայում մտահոգված են, որ ՌԴ-ն կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին
Հաջորդ հոդվածըAusOpen. Քառորդ եզրափակիչի զույգերը