Ճապոնիայում մտահոգված են, որ ՌԴ-ն կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին

189
epa10066148 The Japanese national flag flies at half mast in honor of late former Japanese Prime Minister Shinzo Abe, at the Japan Embassy in Bangkok, Thailand, 12 July 2022. Abe was shot dead on 08 July by a 41-year-old former member of the Japan Maritime Self-Defense Force, in Nara, western Japan, during an Upper House election campaign to support a candidate of his ruling party. EPA/DIEGO AZUBEL

Ճապոնիան կարծում է, որ Ռուսաստանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին, և անհանգստությամբ հետևում է Մոսկվայի և Փհենյանի միջև հարաբերությունների զարգացմանը։

Այդ մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոկո Կամիկավան։

Նախարարը հերթական անգամ կրկնել է, որ ԿԺԴՀ-ն տարբեր զենքեր է փոխանցել ռուսաստանյան կողմին, նա հիշեցրել է, որ ԿԺԴՀ-ի հետ սպառազինության ցանկացած առևտուր ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի խախտում է հանդիսանում։

Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հեռանկարները ԿԺԴՀ։ Ավելի վաղ նույն կերպ էր վարվել նաև Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, որը հայտարարել էր, թե Ճապոնիայի կառավարությունն այն վիճակում չէ, որ մեկնաբանի այդ հարցը։

Միաժամանակ, թե՛Կամիկավան, թե՛ Հայասին նշել են, որ ճապոնական կողմն ուշադիր հետևում է ռուս-հյուսիսկորեական հարաբերությունների զարգացման ընթացքին։

Նախորդ հոդվածըԹուրք քաղաքական գործիչը  կոչ է արել չընդունել Շվեդիայի դիմումը
Հաջորդ հոդվածըԱրսեն Ջուլֆալակյանը վերսկսել է կարիերան եւ փարիզյան մրցաշարում ներկայացրել է Արգենտինան