‘Արտակարգ հանդիպում Եվրախորհրդարանում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների տապալման կապակցությամբ’

994

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի գազի հարցով Համակարգող խմբի արտակարգ նիստ է հրավիրում՝ կապված Եվրախորհրդարանի միջնորդությամբ գազի վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի եռօրյա բանակցությունների տապալման հետ: Այդ մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը եվրոպական կառույցներում:

«Գազի հարցով ԵՄ համակարգող խմբի արտակարգ հանդիպումը, եվրոպական էներգետիկ  սեկտորի մասնակցությամբ, առաջիկայում կկայանա Բրյուսելում՝ ռուսաստանյան գազի մատակարարումն Ուկրաինային դադարեցնելու պատճառով եվրոպական էներգետիկ սեկտորի համար հնարավոր հետևանքները գնահատելու համար»,- ընդգծել է աղբյուրը:

Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝  ԵՄ-ն ելնում է նրանից, որ «Ռուսաստանը և Ուկրաինան ողջ ծավալով կկատարեն գազը Եվրոպա մատակարարելու և տրանզիտի հետ կապված իրենց պարտականությունները՝ չնայած եռօրյա բանակցությունների տապալմանը»:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի արտգործնախարարը հայհոյել է Պուտինին’
Հաջորդ հոդվածը‘Femen- ը Eurosatory միջազգային ցուցասրահում ակցիա է նախապատրաստում ՌԴ-ի դեմ’